Գրեթե 15 մլն չինացիներ են տուժել Յանցզի գետի վարարումից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 12, 2010 15:43
Կենտրոնական եւ արեւելյան Չինաստանում Յանցզի գետի ափերին գտնվող տասը նահանգներ ու կենտրոնական ենթակայության քաղաքներ են տուժել ջրհեղեղներից. տուժածների ընդհանուր թիվը հասել Է 14,92 միլիոնի, ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 8,6 մլրդ յուան կամ մոտավորապես 1,3 մլրդ դոլար:
Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել Սինհուա գործականությունը: «Հունանի, Ցզյանսիի, Անհոյի եւ Չժեցզյանի նահանգների վարչակազմերը մինչեւ ,երրորդ մակարդակե են բարձրացրել ջրհեղեղներին հակազդելու պլանները»:
Ջրհեղեղների դեմ պայքարելու եւ տուժածներին օգնելու համար մոբիլիզացվել են զինծառայողներ ու զինված միլիցիայի աշխատակիցներ: Օդերեւութաբանական ծառայության կանխատեսման համաձայն՝ առաջիկա օրերին հարավարեւմտյան, կենտրոնական եւ արեւելյան Չինաստանում հորդառատ անձրեւներ են սպասվում: Տեղումների օրական քանակն առանձին շրջաններում կհասնի 100-200 միլիմետրի, նշվում Է հաղորդագրության մեջ: Վերջին երեք օրվա ընթացքում ողողվել Է 806 հազար հեկտար վարելահող, քանդվել Է 20 հազար տուն:






Facebook
Tweet This
Email This Post
