Նալբանդյանը վստահ խաղաց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2010 14:10

Արգենտինայի հավաքականը դուրս է եկել թենիսի Դևիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ արգենտինացիները Մոսկվայում  3: 2 հաշվով  առավելության հասան Ռուսաստանի ընտրանու նկատմամբ: Ընդ որում, Արգենտինայի հավաքականի կազմում վերելքով հանդես եկավ Դավիթ Նալբանդյանը: Նա, Նիկոլայ Դավիդենկոյին հաղթելուց հետո, առավելության հաավ նաև Միխայիլ Յուժնիի նկատմամբ`7:6(5), 6:4, 6:3: Հանդիպումը շարունակվեց  երկու ժամ 26 րոպե: Կիսաեզրափակչում արգենտինացիները մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Ֆրանսիայի ընտրանու հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Սերբիայի և Չեխիայի հավաքականները:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply