Ֆիլիպիններում եկեղեցու մոտ պայթյունից զոհվել է հինգ մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2009 13:36

PHILIPPINES-MUSLIM-UNREST-BLASTՖիլիպինական Կոտաբատո քաղաքի կաթոլիկ եկեղեցու մոտակայքում ռումբի պայթյունի զոհ են դարձել 5 հոգի, առնվազն 34-ն էլ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ոստիկանությունը ձերբակալել է պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողներից մի հոգու, որը փորձ է արել եկեղեցու ներս տանել երկրորդ ռումբը:

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան պատարագի ավարտից հետո, երբ մարդիկ լքելիս են եղել եկեղեցին: Չորս հոգի, այդ թվում` երկու զինվորական, մահացել են տեղում, ևս մեկը` արդեն հիվանդանոցում: Վկաների խոսքերով` վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են:

Այս պահին դեռևս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, սակայն երկրի իրավապահները մեղադրում են «Մորոյի իսլամական ազատագրական ճակատ» կազմակերպությանը:

Հատուկ ծառայությունների տեղեկություններով` նրանք ահազանգ են ստացել կազմակերպության կողմից Մինդանաո կղզու վրա (ուր գտնվում է Կոտաբատոն) ահաբեկչական գործողության պատրաստման մասին:

AFP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply