Իրանում կասեցվել Է 43-ամյա կնոջ մահապատիժը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2010 13:54

Կասեցվել Է 43-ամյա իրանուհի Սաքինե Մոհամադի Աշտիանիի նկատմամբ կայացված դատավճռի իրագործումը: Այս մասին կիրակի օրը Իրանի ԻՌՆԱ լրատվական գործակալությանը հաղորդել Է Արեւելյան Ատրպատականի դատական իշխանության ներկայացուցիչ Մալեք Աջար Շարիֆին: Նրա խոսքով, «դատավճիրն առայժմ ի կատար չի ածվի մարդասիրական նկատառումներով», սակայն էկզեկուցիան կարող է տեղի ունենալ ցանկացած պահի «Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավարության որոշմամբ՝ չնայած արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների քարոզչությանը»:

Սաքինե Մոհամադի Աշտիանին 2006 թվականին դատապարտվել է «սանգսարի», որը հազվադեպ Է կիրառվում արդի Իրանում, սակայն իսլամական օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն չափի տեսակ է: Դա մահապատժի առանձնապես դաժան եղանակ է,  որն իրականացվում է  քարկոծմամբ: Որպես կանոն, նման դատավճիռ կայացվում է  այն անձանց նկատմամբ, ովքեր մերկացվել են ամուսնական դավաճանության մեջ:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply