Աշխարհում բջջային կապի բաժանորդների թիվը հասել է 5 միլիարդի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 12, 2010 13:07

Աշխարհում բջջային հեռախոսային կապի բաժանորդների թիվը հասել է 5 միլիարդի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է տարածել շվեդական Ericsson հաղորդակցական կոնցեռնը: Ընդամենը 10 տարի առաջ այս ցուցանիշը 720 մլն էր:

Կոնցեռնի փորձագետները նշում են, որ ամեն օր աշխարհում գրանցվում են 2 մլն նոր բաժանորդներ: Ըստ նրանց հաշվարկների` 2020 թվականին բջջային հեռախոսներից եւ բջջային ցանցին միացվող այլ սարքերից օգտվողների թիվը կկազմի 50 մլրդ:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply