Բախումներ Չինաստանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 6, 2009 13:34
Չինաստանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրի հյուսիս-արևմտյան Սինցզյան շրջանի մայրաքաղաք Ուրումչիում բախումներ են տեղի ունեցել տեղի մահմեդական ույղուրների և Չինաստանի բնակչության մեծամասնություն կազմող հան ազգության ներկայացուցիչների միջև: Որոշ տեղեկությունների համաձայն` բախումները ծագել են այն բանից հետո, երբ խաղալիքների տեղի գործարանում աշխատող ազգությամբ ույղուր մի տղամարդ սեռական ոտնձգություններ է արել հան կնոջ հանդեպ:
Կիրակի մի քանի հազար ույղուրներ Ուրումչիում մեքենաներ են հրկիզել և քարեր նետել ոստիկանության ուղղությամբ. հաղորդում է պետական «Սինհուա» գործակալությունը: Անկարգությունների արդյունքում զոհված երեք մարդիկ, լրատվամիջոցների հաղորդմամբ, հաներ են եղել:
Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ույղուրների և հաների միջև բախումները բավական հաճախակի բնույթ են կրում: Այս տարածքը Չինաստանի կազմի մեջ վերջնականապես ընդգրկվել է 1955 թվին:
AP և AFP գործակալություններ
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
