Յոթերորդ «Ոսկե ծիրանը» մեկնարկեց

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 11, 2010 10:35

Ձախից աջ՝ Հարություն Խաչատրյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան

Մինչ Երևանի փողոցներում քայլերդ գցում ես՝ ամեն վայրկյան դույլով ջրվելու վտանգն աչքի առաջ ունենալով, Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի  նախագահ, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի և  կնոջ՝  Արսինե Խանջյանի համատեղ ասուլիսով  Երևանում այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան»- 7-ը:

Նրանք ժամանել են երեկ երկոյան: Ինքնաթիռում նրանց հետ էր նաև հանրահայտ  Կլաուդիա Կարդինալեն, ով  Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին է:

«Ամենից առաջ Անրի Վերնոյի «Մայրիկ»  ֆիլմն ինձ կապեց Հայաստանին,- օդանավակայանում լրագրողներին ասել է Կարդինալեն,- Ես այն ժամանակ բախտ ունեցա «Մայրիկի» դերը կատարելու և  այդպիսով ճանաչելու հայոց պատմությյունը: Վերնոն ուզեց, որ ես իր պատմությունը խաղամ՝ իր մոր պատմությունը»:

Փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ  ամբողջ գիշեր լուսացրել են հյուրերին դիմավորելով՝ միաժամանակ նրան չի լքում վախի զգացումը, թե մի օր փառատոնը կարող է  չբացվել:

«Սակայն ես տեսնում են, որ  մենք օրեցօր ավելի ենք ամրապնդվում, և մեր հյուրերն ավելի ու ավելի են շատանում, իսկ անվստահությունը մեր նկատմամբ կորում է»,- ասաց նա»:

Այս տարի փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 500 մասնակից աշխարհի շուրջ  75երկրներից. Ֆրանսիայից, Գերմանիայից, Հայաստանից,  Ռուսաստանից, Մեքսիկայից Արգենտինայից, Թուրքիայից, Վրաստանից Ֆինլանդիայից, Բրազիլիայից, այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն:

Ատոմ Էգոյանն ասաց, որ ինքնաբացահայտման ուղին ընտրած ճանապարհին կողքին է եղել կինը՝  Արսինեն, ով իր հետ քայլել է այդ ճանապարհը:

«Այս   այցելությունները մեզ համար շատ զգացական են,- ասաց նա,- Այս սրահում գտնվելն անգամ իմ համար մեծ զգացական լիցք է պարունակում»:

Էգոյանը հիշում  է 1993 թ. Հայաստանում նկարած  «Օրացույցը» ֆիլմը, երբ Հայաստանում կյանքը կաթվածահար էր. «սակայն այդ ամենի հետ մենք որոշեցինք ֆիլմ նկարել»:

Կլաուդիա Կարդինալե

Արսինե Խանջյանն ասաց, որ «Ոսկե ծիրանը» ամուսինների համար չափազանց խորհրդանշական ազդեցություն ունի և շատ նշանակալից իրադարձություն է:

«Հենց վերջերս էլ անդրադարձանք, որ ամեն տարի կսպասենք հուլիս ամսվանը,- ասաց նա,- դա մեր  համար  ոչ միայն կինոյի փառատոն է, ոչ միայն հայ երիտասարդներուն համար ոգեշնչման աղբյուր,  որ կարող են նայել ու ոգևորվել այն գաղափարով, որ մի օր էլ իրենց ստեղծած ֆիլմերը կցուցադրվեն փառատոնում, այլև  ամբողջ հայության և կինոաշխարհի համար ունեցած նշանակության տոն»:

Ատոմ Էգոյանն ասաց, որ «Արարատը» նկարահանելուց առաջ, բնականաբար, տեսել է «Մայրիկը». «խորին հարգանք եմ տածում Վերնոյի և այն ամենի նկատմամբ, որ ստեղծել է  նա», սակայն զարմացել է, թե ինչքան փոքր շրջանառություն է ունեցել ֆիլմը, և ինչքան փոքր ուշադրության է արժանացել:

«Արարատը» ցուցադրվել  է աշխարհի 35 երկրներում և մեծ աղմուկ է բարձրացրել:

«Երբ ես աշխատում էի Արարատի վրա, անշուշտ, աչքերիս առաջ էր «Մայրիկը»,- ասաց նա,- սակայն ես աշխատել եմ գտնել պատմությունը մատուցելու ձև, որովհետև կարևորը միայն պատմությունը ներկայացնելը չի: Այն պետք է հետաքրիքր լինի այն մարդկանց համար, ովքեր դրանից դուրս են և դրա մասնակիցը չեն »:

Այս տարի լրանում է  Ատոմ Էգոյանի 50-ամյակը, որը կնշվիւ փառատոնի շրջանակներում:

Այդ կապակցուըթյամբ նա ասաց, թե վստահ է, որ այդօրվանից հետո իրեն այլև երբեք չեն հարցնի, թե այդպես ջահել օրերում ինչպե՞ս է ֆիլմեր նկարել:

«Երբ ես ֆիլմեր էի նկարում, այդ հարցը ինձ միշտ տալիս էին,- ասաց նա,- բայց տարիների հետ   այն սկսում էին ավելի ու ավելի քիչ տալ»:

Էգոյանն իր հետ բերել է նախորդ տարիների փառատոնի ընթացքում նկարահանված կադրերն արդեն մոնտաժված: Անցայլ տարի նա ասել էր, որ դրանցով ֆիլմ է նկարելու:

«Սակայն ժամանակի ճնշում չկա այդ ֆիլմի համար,- ասաց նա,- մոնտաժված կադրերը կարող են դիտել ուսանողները, որոնք կմասնակցեն վարպետության դասերին, իսկ այն հնարավոր է, որ դեռ 10 տարի նկարեմ»:

Դիտվել է 2240 անգամ:
Print Friendly

Leave a Reply