Զինվորականները Հոնդուրասի նախագահին արգելել են վերադառնալ հայրենիք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 6, 2009 13:31
Հոնդուրասի վտարանդի նախագահ Մանուել Սիլայայի օդանավը, երկրի մայրաքաղաքում վայրէջքի թույլտվություն չստանալով, կիրակի ստիպված է եղել վայրէջք կատարել Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում: Սելայան մտադիր էր հայրենիք վերադառնալ, որից դուրս էր բերվել հունիսի 28-ին, սակայն հոնդուրասցի զինվորականները փակել են մայրաքաղաք Տեգուսիգալպեի օդակայանի վայրէջքագիծը: Նախագահի օդանավը, որում եղել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քարտուղարը, մի քանի պտույտ է կատարել ռազմական բեռնատարների վրա և ուղղություն բռնել դեպի Նիկարագուա:
Ավելի վաղ Հոնդուրասի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ թույլ չի տա վտարանդի նախագահին վերադառնալ երկիր:
Մինչդեռ մայրաքաղաքի օդանավակայանի շրջակայքում Սելայայի կողմնակիցները բախվել են զինվորականների հետ, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ, նույնքան էլ` վիրավորվել:
Զինվորականները, բազմահազար բողոքարարների ամբոխը ցրելու նպատակով, արցունքաբեր գազ են կիրառել:
Հոնդուրասի ոստիկանության տվյալներով` բախումներում ներքին զորքերը չեն մասնակցել, իսկ զինվորականները ստիպված են եղել ուժ կիրառել, քանի որ ցուցարարները նպատակ են ունեցել ներթափանցել թռիչքների և վայրէջքների գոտի:
Հոնդուրասում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել երկրում նախագահական ժամկետի երկարաձգման հարցի շուրջ հանրաքվեի նախօրեին, որի անցկացումը հակասում է երկրի սահմանադրությանը:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
