Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իգոր Լեւիտինին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 10, 2010 17:37

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին: Հանրապետության ղեկավարը հյուրի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել` միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կայացված որոշումների կատարման ընթացքին:
Զրուցակիցները խոսել են նաեւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող այն հարցերի շուրջ, որոնք նախատեսվում է քննարկել առաջիկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply