Մոսկվայում ձերբակալվել են 5 հայեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 10, 2010 17:30

Այս գիշեր Մոսկվայում ձերբակալվել է 5 հայ` մարդ առեւանգելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսե-ը` վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, նշված անձինք գերի վերցված մարդու դիմաց իբր պահանջել են 50 հազար ռուբլի փրկագին: Գերի վերցված անձը հրաժարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով վնասված ավտոմեքենաների դիմաց փոխհատուցում վճարել: Մոսկվայի ՆԳ պետական վարչության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Վիկտոր Բիրյուկովը տեղեկացրել է, որ փողի փոխանցման ժամանակ ոստիկանները ձերբակալել են մեկ հայի, իսկ ավելի ուշ գնացել այն վայրը, որտեղ պահվում էր երիտասարդը: Նրա խոսքով, դեպքի վայրում ոստիկանների ուղղությամբ կրակել են, ինչից հետո ոստիկանները ձերբակալել են ազգությամբ չորս հայերի: Նշվում է, որ գերի վերցված անձն ազատվել է, իսկ կրակոցների հետեւանքով տուժածներ չկան:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply