5 օրում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 200 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 10, 2010 17:27

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, հուլիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային, ինչպես նաեւ «СВД» դիպուկահար եւ «ПК»  տիպի գնդացիր զենքերից պարբերաբար գնդակոծել են ղարաբաղյան դիրքապահների դիրքերը:

Նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել շփման գոտու գրեթե բոլոր ուղղություններով: Հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկած բոլոր գործողությունները ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան:

Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ղարաբաղյան կողմը կուրուստներ չի ունեցել:

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply