Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Պաշտոնական, Օրվա լուր | | July 9, 2010 13:54

Հուլիսի 12-ին երկօրյա աշխատանքային այցով  Բրյուսել  / Բելգիայի Թագավորություն/ կմեկնի  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա  Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Լասլո Տոկեսի, «Եվրոնեսթ»-ի փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում «Եվրոնեսթ»-ի պատվիրակության նախագահության,  Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ:

Հուլիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply