Արարատի մարզում իրականացվում են մարզային նշանակության ճանապարհների վերանորոգման աշխատանքներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 9, 2010 13:15

Արարատի մարզում ընթացքի մեջ են մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանության ու շահագործման, ինչպես նաեւ 2010թ-ի ձմեռային պահպանության աշխատանքները, որի համար պետբյուջեից հատկացվել է 35 մլն 619 հազ. դրամ, որից ձմեռային պահպանության ու շահագործման համար նախատեսվել է 26 մլն 581 հազ. դրամ գումար: 9 մլն 037 հազ. դրամն այս պահին օգտագործվում է ճանապարհների պահպանման, փոսային նորոգման համար: Շինարարական աշխատաներն իրականացնում է ,Էմանուելլաե ՍՊԸ-ն: Այս պահին աշխատանքներ են ընթանում Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ, Վերին Արտաշատ-Այգեպատ 4,3 կմ հատվածում: Քաղցրաշեն-Նորաշեն հատվածում իրականացվում են փոսային նորագման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Արարատի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Արայիկ Պողոսյանը, դեռեւս մայիսյան անձրեւների դադարելուց հետո «Մոստավիկ» ՍՊԸ-ն սկսել էր ճանապարհների պահպանման եւ նորոգման աշխատանքները հանրապետական նշանակությամբ ավտոճանապարհի Մասիս-Ռանչպար, ,Մասիսի տրանսպորտային հանգույցե, ,Արտաշատի տրանսպորտային հանգույցե ճանապարհահատվածներում: Աշխատանքներ են իրականացվել նաեւ Երեւան-Զանգակատուն միջպետական նշանակության ճանապարհի 34 կմ, Երեւան-Արտաշատ 30 կմ, Երեւան-Արտաշատ-Այգավան 34,8 կմ հատվածներում, միջպետական նշանակության Երեւան-Տափերական 34,8 կմ, Մ2-Դիմիտրով-Արաքսավան հատվածներում:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply