Երեք տարում Աֆղանստանում կոռուպցիայի մակարդակը կրկնակի աճել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2010 13:06
2006 թվականից մինչեւ 2009 թվականը ներառյալ աֆղանական հասարակության կոռումպացվածության մակարդակը կրկնակի աճել Է: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված է Integrity Watch Afghanistan (IWA) ոչ առեւտրային հետազոտական կազմակերպության զեկույցում:
Հետազոտության տվյալների համաձայն, որը կատարվել Է 2009 թվականին Աֆղանստանի 34 նահանգներից 32-ում 6,5 հազար մարդու հարցումից հետո, հարցման մասնակիցներից յուրաքանչյուր յոթերորդն Աֆղանստանում լավ ծանոթ է կաշառքների համակարգին, իսկ հարցման մասնակիցների 28 տոկոսը հայտարարել Է, որ ստիպված Է եղել կաշառք տալու, որպեսզի օգտվի անվճար սոցիալական ծառայություններից:
IWA-ի զեկույցում ասված Է, որ աֆղանցիները 2009 թվականին վճարել են մեկ միլիարդ դոլար ընդհանուր գումարի կաշառքներ: Հարցման մասնակիցներն առավել կոռումպացված համարել են ոստիկանությունը եւ աֆղանական արդարադատության համակարգը: IWA-ի ավելի վաղ կատարած հետազոտությունների համաձայն՝ 2006 թվականին աֆղանները վճարել են 500 միլիոն դոլարի կաշառքներ: Կոռուպցիան ներթափանցել Է աֆղանական հասարակության կյանքի բոլոր ոլորտները, եւ դրա մակարդակն սպառնալիքի տակ Է դնում միջազգային հանրակցության գլոբալ ջանքերը, որն Աֆղանստանում միլիարդավոր դոլաներ է ներարկում, որպեսզի այս երկրում դադարեցնի բազմամյա զինված հակամարտությունը, նշված է հետազոտության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
