Ահմադինեժադ. «Միջազգային պատժամիջոցները չեն դանդաղեցնի միջուկային ծրագրի ընթացքը»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2010 12:19
Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները չեն դանդաղեցնի երկրի միջուկային ծրագրի ընթացքը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախօրյակին Նիգերիայի մայրաքաղաքում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն այստեղ մասնակցում Է 8-ի խմբի գագաթնաժողովին, որը միավորում Է ութ զարգացող իսլամական պետությունների: «Ցանկանում եմ հավաստացնել, որ եթե նրանք նույնիսկ աշխարհի բոլոր թղթերը վերածեն Իրանի դեմ ուղղված մի մեծ բանաձեւի, դա ոչ մի կերպ չի փոխի միջուկային ծրագրի ուղղությամբ աշխատանքի ընթացքը:
Մեր երկրին ոչ մի ատոմային ռումբ հարկավոր չէ գոռոզամիտ տերությունների դեմ պայքարելու համար»:
Դրա հետ մեկտեղ Ահմադինեժադը ,խղճուկե Է որակել ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք Օբաման համարում Է ամենախիստը նրանցից, որ երբեւէ կիրառել է Վաշինգտոնը: Միաժամանակ Իրանի նախագահը հերթական անգամ ընդգծել Է, որ միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես էլեկտրաէներգիա ստանալուն, իսկ Արեւմուտքի այն կասկածները, թե երկիրը ատոմային ռումբ է ստեղծում, ոչ մի հիմք չունեն: Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը կդիմանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցներին:
«Այժմ մեր դեմ բանաձեւ են ընդունել, մենք այդ բանաձեւին վերաբերվում ենք որպես անձեռոցիկի, որով քիթ ենք սրբում եւ օգտագործելուց հետո նետում աղբարկղը»,- հայտարարել Է Ահմադինեժադը՝ մեկնաբանելով Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւը: Նա ընդգծել է, որ Իրանն արդեն վարժվել է պատժամիջոցներին: «Մեզ վրա պատժամիջոցներ են տեղում ձախից ու աջից, մենք համբերություն ունենք ու կդիմանանք»,-հայտարարել Է Իրանի ղեկավարը:






Facebook
Tweet This
Email This Post
