Խարդախությամբ 1200 եվրո է յուրացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 9, 2010 11:45
Լիբանանի Հանրապետության քաղաքացին խաբեությամբ 1200 եվրո է յուրացրել Հայաստանի 2 բնակիչներից` Շենգենյան համաձայնության երկրներ մեկնելու թույլտվություն ձեռք բերելու պատրվակով:
Հուլիսի 7-ին, ժամը 10.15-ին, 1974 թ. ծնված Զարիկ Խ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 1956 թ. ծնված, նախկինում դատապարտված Մելքոն Մ.-ն իրեն Գերմանիայի Հանրապետություն ուղարկելու պատրվակով, Շենգենյան համաձայնության երկրներ մեկնելու թույլտվություն ստանալու համար, մարտի 25-ին իրենից նախնական վերցրել է 500 եվրո և չի վերադարձնում նշված գումարն ու անձնագիրը:
Նույն օրը 1977 թ. ծնված Անահիտ Մ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ ս/թ մայիսի 10-ին Մելքոն Մ.-ն Գերմանիայի Հանրապետություն ուղարկելու պատրվակով, Շենգենյան համաձայնության երկրներ մեկնելու թույլտվություն ստանալու համար իրենից նախնական վերցրել է 700 եվրո և չի վերադարձնում նշված գումարը և անձնագիրը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մելքոն Մ.-ն հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը` կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
