«Հայ բարերարների ճեմուղի»` Երեւանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2010 11:34

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը նախատեսում է սկսել Երեւան քաղաքում «Հայ բարերարների ճեմուղու»  հիմնադրման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների վարչության պետ Կամո Սարգսյանը, ըստ նախնական տարբերակի` ճեմուղին ստեղծվելու է Հանրապետության Հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանի շրջակայքը գտնվող այգու տարածքում:

«Նախատեսվում է ճեմուղում տեղադրել հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող արձան, ինչպես նաեւ հայ խոշորագույն բարերարներ Ալեքսանդր Մանթաշյանի, Միքայել Արամյանցի, Պողոս Նուբարի, Գալուստ Կյուլպենկյանի, Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան եղբայրների եւ Ալեք Մանուկյանի արձանները»,- նշեց Կամո Սարգսյանը: Նրա խոսքով` բարերաների ընտրության հարցում մեծ նշանակություն է տրվել գործիչների ազգային-հասարակական գործունեությանը: «Արձանների մանրակերտերի տարբերակներ ենք ստացել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ճարտարապետներից»,- ավելացրեց նա:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply