Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 9, 2010 11:22
Այսօր ժամը 01.53-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 01.56-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՍՍ 562 եւ «Ալեքս» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 6680 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1985 թ. ծնված Ռիմա Մառազյանը:
Տուժածը փրկարարների օգնությամբ դուրս է բերել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
Բժիշկների կողմից Ռ. Մառազյանի վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
