Այգեձորում տուն է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2010 11:12

Հուլիսի 8-ին, ժամը 02.54-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեձոր գյուղում:

Ժամը 02.55-ին դեպքի վայր է մեկնել Բերդից մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել` ժամը 07.45-ին:

Այրվել է Ա. Չատյանի տունը` 80 քմ. մակերեսով:

Նույն օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Հովսեփյան 2ա հասցեին հարակից տարածքում այրվել է 2տ խոտ, Դուրյան 35 հասցեին հարակից տարածքում` 350 քմ. խոտ եւ կոճղեր, Գայի պողոտա 19 հասցեում գտնվող Նոր Նորքի թաղապետարանին հարակից զբոսայգում` 2տ կուտակված խոտ եւ 15 ծառ, Սարալանջի փողոցում` 1,2 հա խոտ, թփուտ եւ ծառեր (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), հեռուստաաշտարակին հարակից տարածքում` 2500 քմ. խոտ եւ թփուտ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Հրազդանի կիրճի` Կիեւյան (500 քմ. խոտ) եւ Դավթաշենի կամուրջներին (3 հա խոտ) հարակից տարածքներում, Թաիրովի 16 հասցեում` 5000 քմ. խոտ, Ղափանցյան 2/2 հասցեին հարակից տարածքում` 750 քմ. խոտ եւ ծառեր, «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Շիրակի 39 հասցեում գտնվող ձիարշավարանի տարածքում` 1 հա խոտ, Նուբարաշեն 11 հասցեում գտնվող թիվ 175 դպրոցին հարակից տարածքում` 200 քմ. խոտ, Հալաբյան 51 հասցեին հարակից տարածքում` 500 քմ. մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային գերեզմանոցում (1 հա խոտ), «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղակայված «Արմավիա» ընկերության գրասենյակին հարակից տարածքում (5 հա խոտ, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանոցին հարակից տարածքում (2000 քմ. խոտ եւ աղբ), Արմավիրի մարզի Լեռնազոդ գյուղում (900 քմ. խոտ), Կոտայքի մարզի Կարենիս գյուղին հարակից ձորում (200 քմ. խոտ), Գյումրի քաղաքի Կարսի խճուղում գտնվող «Ոսկե բլուր» ռեստորանին հարակից տարածքում (500 քմ. խոտ):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply