Բռնցքամարտի Հայասատանի հավաքականը Մախաչկալայում կմասնակցի միջազգային մրցաշարի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 5, 2009 15:24

Այսօր մեր ընտրանին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ ուղևորվեց Մախաչկալա, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Բացի 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանից և 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանից, թիմի կազմում ընդգրկվել են Հայաստանի բոլոր ուժեղագույնները` Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Էդիկ Համբարձումյանը (64 կգ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (71), Մյասնիկ Սարգսյանը (81 կգ):

Հայաստանի հավաքականի կամզում Մախաչկալայում առաջին անգամ իր կարողությունները կփորձի  պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն 20-ամյա Վլադիմիր Սարուխանյանը: Նա մեծացել է Գյումրիում, ապա տեղափովել Սամարա: Նա հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում:

Սեպտեմբերի 1-13-ը Իտալիայի Միլան քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ, սա հավաքականի վերջին փորձամրցումն է: Մախաչկալայում մրցաշարը կավարտվի հուլիսի 12-ին:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply