Գաղտնազերծվել է ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության գործողությունների ծրագիրը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | July 9, 2010 9:38
Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու և հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման և այլ հարցերի:
ՀՀ – ՆԱՏՕ համագործակցության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հայերեն և անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ ՀՀ ՊՆ mil.am կայքի «ՀՀ – ՆԱՏՕ ԱԳԳԾ» բաժնում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
