«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռունին ուղեղի ցնցում է ստացել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 5, 2009 15:16

ՌունիԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ոեյն Ռունին իր զբոսանավի տախտակամածում սայթաքել և անհաջող վայր է ընկել: Նրան ուղեղի ցնցումով տեղափոխել են Սեն-Տրոպեի հիվանդանոց: ֆուտբոլիստին տեղափոխել է նրա հղի կինը` Կոլինը: Բժիշկները Ռունիին մի քանի ժամ հետազոտել են, որից հետո նա գնացել է տուն: Ծանրաբեռնված մրցաշրջանից հետո Ռունին ուղևրորվել էր տաք ափեր հանգստանալու և իր ամուսնության 1-ամյա տարեդարձը նշելու: Հոկտեմբերին կծնվի Ուեյնի և Կոլինի առաջնեկը:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply