Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործի հետաքննությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2010 13:26

Ֆրանսիայում սկսվել Է Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործի հետաքննությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գործի գլխավոր ֆիգուրանտներն են Ֆրանսիայի ամենահարուստ կինը՝ L’Oreal կոսմետիկական կայսրության սեփականատիրուհի Լիլիան Բետանկուրը եւ աշխատանքի նախարար Էրիկ Վերտը: Սկանդալը բորբոքվել է շաբաթվա սկզբին այն բանից հետո, երբ Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել է Բետանկուրի նախկին հաշվապահի հայտարարությունը:

Նա հայտնել Է, որ միլիարդատիրուհին 2007 թվականին հովանավորել Է Սարկոզիի նախընտրական արշավը: Մասնավորապես, Բետանկուրը 150 հազար եվրո Է հանձնել Էրիկ Վերտին, որն այն ժամանակ Սարկոզիի կուսակցության՝ «Հանուն ժողովրդական շարժման միության»  գանձապետն էր: Ելիսեյան պալատը հերքում Է այս տեղեկատվությունը: Ինչպես հաղորդել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Նիկոլա Սարկոզին արդեն պատրաստում է դիմում, որը պետք Է պարզաբանի իրադրությունը:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply