Տեղաբաշխվել է 1,5 մլրդ դրամի պետական միջնաժամկետ պարտատոմս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2010 13:21

Այսօր  տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը`  3 մլրդ 90 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 765 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 325 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 574 534 130 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply