Կայացավ լրացուցիչ քննություն ևս 3 առարկաներից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2010 13:12

Այսօր ՀՀ և ԼՂՀ 2 քննական կենտրոններում տեղի ունեցան լրացուցիչ միասնական քննություններ  «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»  եւ «Ընդհանուր պատմություն»  առարկաներից:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Գայանե Մանուկյանն ասում է, որ «Կենսաբանություն»  առարկայից քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ն ստացել է 96 դիմում-հայտ, որից 88-ը`Հայաստանի Հանրապետությունից, 71 դիմում-հայտ «Ընդհանուր պատմությունից», որից 63-ը` Հայաստանի Հանրապետությունից եւ 17-ը` «Աշխարհագրությունից»,  որից 13-ը` ՀՀ-ից:

Կենսաբանության  քննությանը չեն ներկայացել 7 դիմորդներ, Ընդհանուր պատմությունից` 1, և  երկու  դիմորդ էլ` Աշխարհագրությունից:

Լեզվի անբավարար իմացության խնդիր ունեցող դիմորդներն ապահովվեցին թարգմանությամբ:

Լրացուցիչ քննություններին մասնակցում են հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:

Դիտվել է 1934 անգամ:
Print Friendly

Leave a Reply