ՀՀ-ում յուրաքանչյուր տարի արձանագրվում է երեխաների քաղցկեղով հիվանդանալու 70 նոր դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2010 13:00

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի արձանագրվում է երեխաների` չարորակ քաղցկեղով հիվանդանալու 70 նոր դեպք: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ուռուցքաբանության մանկական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, իրենց բաժանմունքում այժմ ստացիոնար բուժում է ստանում շուրջ 250 երեխա` 20 օրականից մինչեւ 16 տարեկան: Ըստ Գրիգոր Բադալյանի` եթե զարգացած երկրների բժշկության մեջ երեխաների քաղցկեղի բուժման հավանականությունը 80-90 % է գնահատվում, իսկ թույլ զարգացած երկրներում` 20-25տոկոս, ապա Հայաստանում այն բուժելու հավանականությունը 60-65% է:

Անդրադառնալով քաղցկեցի առաջացման պատճառներին` Գրիգոր Բադալյանը նշեց, որ եթե մեծահասակների մոտ հնարավոր է պատճառները որոշել, ապա երեխաների մոտ դժվար է: ,Բայց պետք է հիշել մի բան, որ չարորակ ուռուցքների տեսակները մեծահասակների եւ երախաների մոտ տարբերվում են ե’ւ բուժման եղանակներով, ե’ւ ուռուցքի ձեւերովե,- ասաց Գրիգոր Բադալյանը` ապագա մայրերին խորհուրդ տալով վարել առողջ ապրելակերպ, քանի որ քաղցկեղի առաջացումը կարող է փոխանցվել նաեւ գենետիկորեն:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply