Հրդեհներ Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2010 11:56

Հուլիսի 7-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 6 տան տանիքում:

Ժամը 21.02-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել` ժամը 22.10-ին:

Այրվել է Ս. Ասոյանին պատկանող տան տանիքը` 150 քմ. մակերեսով:

Հուլիսի 8-ին, ժամը 06.06-ին դարձյալ ահազանգ է ստացվել նույն հասցեում բռնկված հրդեհի վերաբերյալ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.33-ին, մարվել` ժամը 08.19-ին:

Այրվել են Ս. Ասոյանին պատկանող տան նկուղը, խոհանոցը եւ երեք սենյակները գույքով` 100 քմ. ընդհանուր մակերեսով եւ բակում խոտածածկ տարածք` 150 քմ. մակերեսով:

Հուլիսի 8-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.29-ին հրդեհ է բռնկվել Աչաջուր գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.45-ին, մարվել` ժամը 06.15-ին:

Այրվել են Ս. Խաչատրյանին պատկանող տան տանիքը` 200 քմ. եւ 2-րդ հարկի բնակելի հատվածն իր գույքով` 150 քմ. ընդհանուր մակերեսով:

Հուլիսի 7-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` հեռուստաաշտարակին հարակից տարածքում այրվել է` 6000 քմ. խոտածածկ տարածք, Շահումյանի 2-րդ գերեզմանատան տարածքում` 4000 քմ., “Քանաքեռ” ՀԷԿ-ին հարակից տարածքում` 300 քմ., Վահագնի թաղամասում` 8 հա, Արամ Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան հարակից տարածքում` 800 քմ., Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող զբոսայգու տարածքում` 2000 քմ., Պռոշյան փողոցի վերջնամասում` 500 քմ., Արտաշիսյան փողոցի սկզբնամասում` 500 քմ., Սեբաստիա փողոցի թիվ 32 շենքին հարակից տարածքում` 1000 քմ., հեռուստաաշտարակին հարակից տարածքում` 1500 քմ., Սարալանջի փողոցում գտնվող նախկին “Երիտասարդական” համալիրին հարակից տարածքում` 600 քմ., Թբիլիսյան խճուղու 20 հասցեին հարակից տարածքում` 400 քմ., Թբիլիսյան խճուղի 5 հասցեին հարակից տարածքում` 2000 քմ., Գաջեգործների 2/36 հասցեին հարակից տարածքում` 600 քմ.:

Խոտածածկ տարածքներ են այրվել նաեւ` Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում (3000 քմ. խոտածածկ տարածք), Սյունիքի Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին հարակից տարածքում (300 քմ. խոտածածկ տարածք), Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Դիմիտրովի փողոցում ( 5-6 պտղատու ծառ եւ խոտածածկ տարածք` 2500 քմ)., Կոտայքի մարզի Կոտայք գյուղում (3000 քմ. խոտածածկ տարածք), Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում (1500 քմ. խոտածածկ տարածք), Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գեւորգ Չաուշի փողոցում (5000 քմ. խոտ)., Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին հարակից տարածքում (2 հա հնձած ցորենի արտ), Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին հարակից տարածքում (700 քմ. խոտածածք տարածք):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply