Կարբի գյուղում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2010 11:53

Հուլիսի 7-ին, ժամը 17.17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «Թամարա Ֆրուտ» ՍՊԸ-ի արտադրամասերից մեկում ամոնիակի բալոն է պայթել:

Դեպքի վայր են մեկնել` Աշտարակից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ ամոնիակի մղման պոմպի եւ խողովակաշարի  միացման հատվածի ներդիրի վնասվածքի հետեւանքով տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք (մոտ 60-70 կգ):

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է ջրային վարագույրի միջոցով ամոնիակի տարածման կանխում, իսկ «Թամարա Ֆրուտ»  ՍՊԸ-ի վթարավերականգնողական խմբի կողմից` ամոնիակի արտահոսքի դադարեցում եւ վնասված ներդիրի փոխարինում:

Տուժածներ չկան:

Դիտվել է 1789 անգամ:
Print Friendly

Leave a Reply