Զարմանալի բան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2010 11:42

Հելսինկիում հուլիսի 9-13-ին կայանալու է ջրացատկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները նախապատրաստվել էին այդ ստւգատեսին: Ջրացատկի Հայաստանի ֆեդերացիան, որը գլխավորոմ է այդ մարզաձևի մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Գրիգորյանը, նախատեսել էր, որ մերոնք պետք է մասնակցեն այդ ստուգատեսին: Նախապատրաստական զգալի աշխատանք էր կատարվել, ֆինանսներ էլ կան: Սակայն պարզվում է, որ  այդ կազմակերպությունն անկախ չէ: Մասնավորապես, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիրները միջամտել են և առաջնությանը մասնակցելու փոխարեն պահանջել են ուսումնամարզական հավաք անցկացնել Հայաստանում: Ընդ որում, մեր երկրի ջրացատկորդները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հավակնում էին մեդալներ նվաճել:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply