Մատենադարան այցելող տուրիստական խմբերի թիվը նվազել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2010 11:31

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան առաջին կիսամյակում այցելել են 1 477 խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 20 հազար 216 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մատենադարանի ցուցասրահի վարիչ Աիդա Չարխչյանը, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: 2009թ-ին առաջին կիսամյակում այցելել են 1 532 խմբեր:

Ըստ Ա. Չարխչյանի` նվազումը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով: «Տարբեր երկրներից ժամանած խմբերն այցելության պատվերներ տալիս են դեռ 6 ամիս առաջ: Համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դեռ ամբողջությամբ դուրս չի եկել, երեւի թե դա է պատճառը, որ այս տարի ավելի քիչ խմբերից ենք պատվերներ ստացել»,-ասաց Ա. Չարչխյանը: Այս տարի Մատենադարան զբոսաշրջիկներ են այցելել Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից:

Ա. Չարչխյանի խոսքով, նշված պետություններից տուրիստական խմբերը բավական կազմակերպված են գալիս, իսկ ԱՊՀ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից խմբեր գրեթե չեն լինում, հիմնականում այցելում են անհատներ: Այս տարի այցելություններ են եղել Թայվանից եւ Իսրայելից:

Մատենադարանում պահվում է 17 հազար ձեռագիր, որից 3 հազարն այլալեզու է: Պահվում են նաեւ 100 հազար արխիվային վավերագրեր, փաստաթղթեր, ինչպես նաեւ 3 հազար հնատիպ գրքեր:

Դիտվել է 2443 անգամ:
Print Friendly

Leave a Reply