Եզրափակիչը` Իսպանիա-Հոլանդիա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2010 11:07

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը դարձավ Իսպանիայի հավաքականը: Կիսաեզրափակչում իսպանացներն առավելության հասան Գերմանիայի ընտրանու նկատմամբ`1:0: Հաղթական գնդակը, անկյունայինի խաղարկումից հետո, 73-րդ րոպեին գլխի հարվածով գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպաը խփեց  Կարլես Պույոլը: Հուլիսի 11-ին Յոհանեսբուրգի «Սոկեր Սիթի» մարզադաշտւմ Իսպանիայի հավաքականը եզրափակիչ հանդիպումը կանցկացնի Հոլանդիայի ընտրանու հետ: Իսկ հուլիսի 10-ին երրորդ տեղի համար կմրցեն Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականները:

Դիտվել է 1937 անգամ:
Print Friendly

Leave a Reply