Հաստատվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2010 թ. ծրագրերը և բյուջեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 7, 2010 21:45

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանը հանդես է եկել զեկույցով հիմնադրամի 2010 թ. նախատեսվող ծրագրերի վերաբերյալ և ներկայացրել հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագրային հիմնական ուղղությունները։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2010 թ. գործունեության հիմնական ուղղությունների ներքո նախատեսվող ծրագրերը։
Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել հիմնադրամի 2010 թ. բյուջեն և հիմնադրամի կառավարման մարմնի հաստիքացուցակը, որոնք ևս հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից։
Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ 2010 թ. օգոստոսի 23-28-ը անցկացվելու է «Բազե-2010» երիտասարդական հավաքը և վարչապետին հրավիրել է մասնակցելու բացման արարողությանը։

Դիտվել է 2012 անգամ:
Print Friendly

Leave a Reply