Տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համաործակցության հանձնաժողովի աշխատանքային նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2010 15:45

Հուլիսի 7-ին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային նիստը£
Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդամներին տեղեկատվություն տրամադրեց Հայաստան-ԵՄ վերջին զարգացումների վերաբերյալ: Հանձնաժողովը որոշեց մշակել ներքին աշխատանքային կանանոկարգ` առաջիկա աշխատաքները առավել համակարգված կազմակերպելու համար: Ինչպես նաեւ որոշվեց մեկշաբաթյա ժամկետում մշակել խնդիրների օրակարգ` Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովի համատեղ քննարկմանը առաջարկելու համար: Հանձնաժողովի հետագա նիստերին, որոնք կհավիրվեն երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, կհրավիրվեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ համապատասխան կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի փորձագետներ:Որոշվեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային հաջորդ նիստին հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական հանձնաժողովի եւ արտաքին գերատեսչության համատեղ աշխատանքը համակարգված կազմակերպելու համար:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1707 անգամ:
Print Friendly

Leave a Reply