Մեկ շաբաթում 29 ավտոպատահար. 2 զոհ և 40 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հուլիսի 7, 2010 15:29

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 70 դեպքից բացահայտվել է 35-ը, մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից` 67-ը, կողոպուտի 9 դեպքից` 6-ը, իսկ խարդախության` 11 և խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության` 6 և կողոպուտի ու խուլիգանության մեկական դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 40-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1147 անգամ:

Leave a Reply