Ռոբենը երկրպագելու է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 7, 2010 13:53
Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի խաղացող Արյեն Ռոբենը հայտնել է, որ կհեռանա Մյունխենի «Բավարիայից», եթե նրա ընտրանին Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղցարկության եզրափակչում պարտվի Գերմանիայի հավաքականին: Հոլանդացիները , հաղթելով Ուրուգվայի հավաքականին (3:2), արդեն դուրս են եկել եզրափակիչ: Իսկ Գերմանիայի հավաքականը դեռ կիսաեզրափակչում պետք է կարողանա շրջանցել Իսպանիայի ներկայացուցիչներին: Ռոբենն ասել է, որ այդ խաղում ինքը ցավելու է Գերմանաիայի հավաքականի և մասնավորապես «Բավարիայի» խաղացողների համար:Ռոբենի կարծիքով Հոլանդիա-Գեմանիա խաղը եթե կայանա, ապա այն կդառնա երազանքի եզրափակիչ:






Facebook
Tweet This
Email This Post
