Բակո Սահակյանը շնորհավորել է Բարաք Օբամային

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2009 15:47

Բակո ՍահակյանՂարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երկրի ժողովրդի և կառավարության անունից շնորհավորել է Օբամային և ողջ ամերիկյան ժողովրդին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

«Ազատության ամերիկյան հզոր ոգին խթանել է շատ երկրների, այդ թվում՝ Արցախին, հասնելու իրենց ցանկալի նպատակներին՝ ազգային ազատագրության և բարգավաճման: Հակառակ Ադրբեջանի ճիգերին՝ զրկելու մեզ գոյության հիմնարար իրավունքից, մենք պաշտպանել ենք ազատ ապրելու և ինքներս մեր ղեկավարությունն ընտրելու մեր իրավունքը»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Բակո Սահակյանը նաև բարձր է գնահատել ամերիկյան վարչակազմի շարունակական ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության ու կայունության առաջընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու կենսունակ լուծմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ԼՂՀ նախագահը ուղերձում համոզմունք է հայտնել, որ խաղաղության և բարգավաճման՝ ԱՄՆ-ի և Ղարաբաղի համընդունելի արժեքները կհանգեցնեն երկու պետությունների միջև փոխշահավետ, ընդլայնված և հարստացած հարաբերությունների:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply