Օձի խայթոցի 38 դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2010 13:25

2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է օձի խայթոցի 38 դեպք: Տուժածներից 36-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով, երկուսի կյանքը չի հաջողվել փրկել:

Օձերի խայթոցների թվով առաջին տեղում Արագածոտնի մարզն է. այստեղ գրանցվել է խայթոցի 11 դեպք:  Սյունիքի մարզում օձի խայթոցի 7 դեպք է արձանագրվել, Արմավիրում` 6, Արարատում` 5, Տավուշում` 4, Երևանում` 3, Կոտայքում և Վայոց ձորում` մեկական:

Մահացու երկու դեպքերն արձանագրվել են Կոտայքի և Սյունիքի մարզերում:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply