Հրդեհի 14 դեպք մեկ օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2010 12:44

Հուլիսի 6-ին, ժամը16.47-ին ահա­­­­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազու փողոցի 9-րդ շենքի բակում:

Ժամը 16.48-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել` ժամը 17.05-ին:

Ամբողջությամբ այրվել է Դ. Հարությունյանին պատկանող ավտոտնակը` 18 քմ. մակերեսով:

Նույն օրը, ժամը 16.55-ին ահա­­­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարար­ներ թա­ղա­մաս 16 հասցեին հարակից տարածքում:

Ժամը 16.56-ին դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել` ժամը 20.00-ին:

Այրվել է 12 ավտոտնակի տանիք` 700 քմ. ընդհանուր մակերեսով:

Հուլիսի 7-ին,  ժամը 05.14-ին ահազանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Կողբ գյուղի «Ավագ ձոր» տա­րած­քում:

Ժամը 05.15-ին դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյանից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.27-ին, մարվել` ժամը 06.59-ին:

Ամբողջությամբ արվել է Գ. Նասիրյանին պատկանող ինքնաշեն տնակը` 16 քմ. մակերեսով:

Հուլիսի 6-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Սեբաստիա 32/1 հասցեում գտնվող «Հայորդաց տանը» հարակից այգում այրվել է 1000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք, Միքայելյան փողոցին հարակից տարածքում գտնվող «Փարոս» ռեստորանի հարեւանությամբ` 3000 քմ., Արշակունյաց 286 հասցեին հարակից տարածքում (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ)` 1500 քմ., Արշակունյաց 127 շենքին հարակից տարածքում` 6000 քմ. մակերեսով խոտ:

Խոտածածկ տարածքներ են այրվել նաեւ` Կոտայքի մար­զի Զո­վու­նի գյուղի գերեզմանատան տարածքում (5000 քմ.), Ջրվեժ գյուղի հին գերեզմանատան տարածքում (1500 քմ., դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Բջնի գյուղում (200 քմ.), Արագածոտնի մարզի` Աշտարակ քաղաքի «Մուղնի» թաղամասում (7000 քմ.), Աշտարակ-Օշական ավ­տո­ճա­նա­պար­հի 3-րդ կմ-ին հարակից տարածքում (5 հա խոտածածկ տարածք եւ խաղողի այգի, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Երեւան-Աբով­յան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում` «Օջախ» ռեստորանին հարակից տարածքում (աղբ եւ 3000 քմ. խոտածածկ տարածք), Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հարակից տարածքում (3000 քմ. խոտածածկ տարածք):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply