Չարենցավանում մարդ է ընկել ջրանցքը, որոնողական աշխատանքները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2010 12:40

Երեկ երեկոյան  Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքին հարակից տարածքով անցնող ջրանցքը մարդ է ընկել:

Ժամը 23.35-ին դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզային ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հերթապահները եւ Երեւան-Հրազդան «Ոռոգում ջրառ» ՓԲԸ-ի տնօրենը:

Փրկարարների ուժերով որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի երկայնքով եւ ջրամբարի  ափամերձ տարածքներում:

Մինչեւ ժամը 03.30-ը ընթացած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Աշխատանքները վերսկսվել են այսօր  առավոտյան` դեպի ջրանցք ջրի մուտքը փակելուց եւ ջրի մակարդակն իջեցնելուց հետո:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply