Կամրջի տակ ական է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2010 12:36

Երեկ ժամը 14.25-ին Գյումրիի «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում քաղաքացի Ժ. Խալոյանի կողմից մարզի Հին Առափի եւ Նոր Առափի գյուղերը միացնող կամրջի տակ հայտնաբերվել է ականանետի ական:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ  պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահները:

Ժամը 14.35-ին դեպքի վայր են մեկնել` Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ՀՀ ՊՆ սակ­րավորների խումբը, Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներ:

Տեղում պարզվել է, որ զինամթերքը «ՌՊԳ-7» տիպի ական է:

Ժամը 16.00-ին ականը տեղափոխել է Գյումրու կայազորի կրակադաշտ` ոչնչացնելու նպատակով:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply