Երեւանում կայացել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական Միություն ենթակոմիտեի նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2010 23:15

Հուլիսի 6-ին Երեւանում մեկնարկեց Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով ՀայաստանԵվրոպական Միություն ենթակոմիտեի առաջին նիստը:Ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահում էին արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը:

Աշխատանքներում ներգրավված են ՀՀ Գլխավոր դատախազության,

Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայության Արտաքին գործերի, Արդարադատության, Էկոնոմիկայի, նախարարությունների եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը (John Kjaer):

Հանդիպման օրակարգում էին սահմանների կառավարման, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, դատաիրավական համագործակցության, ինչպես նաեւ` ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ հարցեր:


º

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply