ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 6, 2010 22:21

Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց, որ Սփյուռքում մեր հայրենակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ, այդ թվում` մունիցիպալ իշխանություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մտադիր է Հայաստանում նախաձեռնել սփյուռքահայ պատգամավորների և պաշտոնյաների հավաք, ինչը հնարավորություն կընձեռի, որ նրանք ծանոթանան իրենց պատմական հայրենիքին, կապ ստեղծեն միմյանց հետ, ճանաչեն իրար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գլենդեյլի քաղաքապետը ողջունեց ԱԺ նախագահի մտադրությունը եւ հայտնեց նման հավաքին մասնակցելու իր պատրաստակամությունը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր արտերկրյա այցելությունների ժամանակ համոզվել է, որ մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում այդ երկրներում, միաժամանակ, չմոռանալով իրենց արմատները: ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաև սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունները Հայաստան, որոնք նպաստում են հայրենիքն ավելի լավ ճանաչելուն, նրա մասին ավելի անաչառ տպավորություն կազմելուն, հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Զրուցակիցներն ցանկալի համարեցին Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի քաղաքների ու համայնքների միջեւ կապերի հաստատումն ու հետագա համագործակցությունը: Ազ•ային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց Գլենդելի հայերի կյանքով, քաղաքապետարանի գործունեությամբ եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրերի իրականացմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply