Արթուր Աբրահամը շրջանաձև մրցողների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 4, 2009 15:37

artur-abraham1BoxingScene.com կայքը տեղեկացնում է, որ ամերիկյան Showtime հեռուստաալիքը 2009-2011-ին ցանկություն ունի կազմակերպել աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մասնակցությամբ մեծ մրցաշար:
Մարզիկներն ուժերը պետք է չափեն շրջանաձև մրցակարգով: Այս մրցաշարի կազմակերպման շուրջը վարվող բանակցությունները խիստ գաղտնի են: Նախատեսվում է, որ մրցաշարին կմասնակցի միջին քաշային 6 բռնցքամարտիկ, այդ թվում նաև IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նրա մրցակիցները կարող են լինել WBA վարկածով միջին երկրորդ քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Միխայիլ Կեսլերը, այդ քաշային կարգի WBC վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Կարլ Ֆրոխը, միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեն Թեյլորը և ամերիկացի հեռանկարային բռնցքամարտիկներ Անդրե Ուորդը և Անդրե Դիրելը: Մասնակիցներից յուրաքանչյուրն անցկացնելու է 3 մրցամարտ, ապա միավորների հաշվարկով կորոշվեն 4 լավագույնները, ովքեր հանդիպումներ կանցկացնեն իրար հետ: Վերջում կհաշվեն մասնակիցների վաստակած միավորները և կկայանա կիսազրափակիչ երկու հանդիպում, որին է լ կհաջորդի եզրափակիչը: Նախատեսվում է, որ Աբրահամը 2009-ի հոկտեմբերին կմրցի Թեյլորի, 2010-ի հունվարին` Դիրելի, 2010-ի նոյեմբերին Ֆրոխի հետ:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply