Ռեգենտի դպրոցի նախագահ դոկտոր Վիրաչայ Թեչավիջիթի նամակ–հայտարարությունը
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | July 6, 2010 18:27
Ի պատասխան հունիսի 29–ին «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի ուղարկած նամակի, որում ներկայացված էին օտարալեզու կրթության վերաբերյալ խմբի տեսակետները՝ ստացվել է Թաիլանդում և Միացյալ Թագավորությունում Ռեգենտի դպրոցի հիմնադիր և նախագահ դոկտոր Վիրաչայ Թեչավիջիթի նամակ–հայտարարությունը, որը պաշտոնական թարգմանության հետ միասին ներկայացնում ենք ստորև։ Նամակի բովանդակությունից բխող իրավիճակի փոփոխության առնչությամբ նախաձեռնող խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
/պաշտոնական թարգմանություն/ Թայլանդի և Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի հիմնադիր և ռեկտոր դոկտոր Վիրաչայ Տեչավիջիտի հաղորդագրությունը Հայկ և Աննա Հարություննյանները առաջին հայ սաներն էին, ովքեր 2006 թ. ավարտեցին Թայլանդի Ռիջենթս դպրոցը “Տեչավիջիտ” հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այս իրադարձությունը հիմք հանդիսացավ կրթաթոշակային ծրագրի հաստատմանը, որի շնորհիվ այժմ հայ ուսանողները կարող են ուսանել Թայլանդի Ռիջենթս դպրոցում: Տվյալ ծրագրի շրջանակներում մինչ օրս 14-18 տարեկան առնվազն 60 հայ աշակերտների շնորհվել է 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք կրթաթոշակ: Շրջանավարտների մեծամասնությունը ստացել են ուսման հրավերներ այնպիսի առաջատար համալսարաններից, ինչպիսիք են Քեմբրիջի համալսարանը, Լոնդոնի համալսարանը, Տորոնտոյի համալսարանը, Լոնդոնի Կայսերական քոլեջը, Եքզեթերի համալսարանը և այլն: Այս ուսանողների մի մասը հետագայում իրենց ուսումը շարունակել են արտերկրում, իսկ մյուս մասը վերադարձել է Հայաստան և այստեղ ստացել բարձրագույն կրթություն: Այժմ ևս 26 հայ դիմորդներ մասնակցում են տվյալ կրթաթոշակային ծրագրում, որի շնորհիվ նրանք կկարողանան ուսանել Թայլանդի Ռիջենթս դպրոցում: 2009 թ. հունիս ամսին ես ունեցա հանդիպում ՀՀ Վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանի հետ, որի ընթացքում ներկայացվեց Գլոբալ Քոննեկտ կրթաթոշակային ծրագիրը և դրա շարունակելիության խնդիրները: Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև Հայաստանում Ռիջենթս դպրոցի մասնաճյուղի բացման հնարավորությունը: Սակայն գործընթացը հետագա զարգացում չունեցավ հետևյալ պատճառներով` 1. Ներկայումս Հայաստանում բավարար քանակությամբ օտարերկրացիներ չեն բնակվում: Միայն ապահովելով համապատասխան թվով օտարերկրյա աշակերտների ներկայությունը` միջազգային դպրոցը կկարողանա լիարժեք գործել և առաջընթաց ապրել: Սա հնարավոր կլինի իրագործել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում զգալիորեն կաճեն միջազգային ներդրումները, միջազգային առևտուրը և դիվանագիտական ներկայությունը: 2. Հայաստանի կառավարությունը մեծ ֆինանսական միջոցներ չի կորցրել` ֆինանսավորելով ՄԹ և ԱՄՆ դպրոցներում սովորող հայ աշակերտներին: Այսպիսով, արտարժույթը խնայելու նպատակով կարիք չի լինի բացել միջազգային դպրոց Հայաստանում: 1992թ. Թայլանդում փոփոխվեցին օրենքները, երբ 20000 թայլանդցի երիտասարդներ արդեն սովորում էին Միացյալ Թագավորությունում: 3. ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս բացել միջազգային դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվում է բրիտանական ազգային ուսումնական ծրագրով և անգլերեն լեզվով: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ հարկ կա փոփոխել առկա սահմանադրությունը, քանզի դա պետք է լինի արդարացված, ինչպես ես արդեն ներկայացրեցի: 4. ՀՀ բարձրագույն ուսումնական համակարգը համատեղելի չէ միջազգային բակալավրիատ կամ ALevels որակավորումների հետ: Այդ իսկ պատճառով, անգլիական ուսումնական ծրագրով սովորած աշակերտները ստիպված կլինեն շարունակել իրենց ուսուը Հայաստանից դուրս, որն ապակառուցաղական է: 5. Մենք բացել ենք Ռիջենթս դպրոցի մասնաճյուղը Միացյալ Թագավորությունում: Այսինքն, առաջնայնությունները փոխվել են: Այսպիսով, մոտակա ժամանակներս չենք պլանավորում բացել Ռիջենթս դպրոցի մասնաճյուղը Հայաստանում: Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն հետևում ենք Հայաստանի քաղաքական իրադարձություններին և իրազեկ ենք այն մտահոգությունների մասին, որ նոր օրենքների ընդունումը կարող է փոփոխել հայ ուսանողների արժեհամակարգը`խոչընդոտելով նրանց լիակատար ուսումնասիրել հայ մշակույթը և լեզուն: Ինչպես տեղյակ եք, համաձայն նոր օրենքի միայն միջին և ավագ դպրոցի աշակերտները կարող են իրենց կրթությունը ստանալ ուսուցանել անգլերեն լեզվով: Այսպիսով, միջազգային դպրոցները, որոնք ընդունում են երեխաներ 3 տարեկանից սկսած, իրավունք չունեն դասավանդել անգլերեն լեզվով: Իմ կարծիքով նմանօրինակ միջազգային դպրոցների բացման անհրաժեշտություն չկա այս պահին: Հետևաբար, կարևորելով հայերեն լեզվի և ինքնության պահպանումը յուրաքանչյուր հայ երեխայի համար և աջակցելով տվյալ քաղաքականության իրագործմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ տվյալ պահին ծրագրում ենք բացել հայագիտության ամբիոն Թայլանդի և Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի մասնաճյուղերում, որտեղ արհեստավարժ հայ դասախոսները կդասավանդեն հայոց լեզու, գրականություն և պատմություն: Այժմ մենք ընտրում ենք դասախոսներ, ովքեր հնարավոր է, որ սույն թվականի սեպտեմբերից կսկսեն դասավանդել Միացյալ Թագավորության, Բանգկոկի և Պատայայի մասնաճյուղերում: Իմ այցի ժամանակ պլանավորում եմ հարցազրույց ունենալ թեկնածուների հետ, ում համար ևս հիանալի հնարավորություն կլինի աշխատանքային փորձ ձեռք բերել արտասահմանում: Բացի այդ, սա հիշարժան իրադարձություն է նաև արտերկրում բնակվող հայերի համար, ում երեխաները նույնպես կարող են սովորել ամենահարգի միջազգային դպրոցներից մեկում և միաժամանակ սովորել իրենց մայրենի լեզուն և պատմությունը: Օտարերկրացիները նույնպես կարող են սովորել հայերեն և ծանոթանալ այս հիանալի ազգի մշակույթին և պատմությանը: Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը, որի հիմնադիրներն են մեր շրջանավարտներ Հայկ և Աննա Հարությունյանները, հանդիսանում է Ռիջենթս դպրոցի հայաստանյան ներկայացուցիչը: Հետագա իրադարձությունների մասին ձեզ տեղյակ կպահեն Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները:






Facebook
Tweet This
Email This Post
