ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության թղթակցի հարցին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 6, 2010 17:04
Արմենպրես . Չավուշօղլուն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, թե չի լսել եւ տեղյակ չէ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների մասին, եւ անգամ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքի մասին:
ՀՀ ԱԺ նախագահ . Առնվազն տարակուսանք է հարուցում, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մ. Չավուշօղլուն խոստովանում է, որ տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարեւոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները:
Եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որեւէ մարմին բավարար կոմպետենտություն չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խնդրով եւ դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը:






Facebook
Tweet This
Email This Post
