Վարչապետի գավաթը տարավ պաշտպանության նախարարությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 4, 2009 15:28

Տիգրան ՍարգսյանԵրեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության եզրափակչում ՀՀ պաշպանության նախարարութան հավաքականը 6:0 հաշվով հաղթեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավաքականին և տիրացավ գլխավոր մրցանակին:
1-ին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ երկրորդին ՊՆ հավաքականի ֆուտբոլիստները ևս 4 գնդակ խփեցին մրցակցի դարպասը: Հաղթող հավաքականին գավաթը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2-րդ մրցանակակիր դարձած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավաքականի ֆուտբոլիստներին պարգևատրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Իսկ 3-րդ մրցանակակրին` ՀՀ առողջապահության նախարարության հավաքականին գավաթ հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մրցանակներ ստացան տարբեր անվանակարգերում լավագուններ ճանաչված դարպասապահ Հմայակ Մկրտչյանին (ՀՀ արտակարգ իրավիճակների հավաքական), պաշտպան Յուրա Իսկանդարյանին (ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության հավաքական), կիսապաշտպան Աշոտ Մինասյանին (ՀՀ առողջապահության նախարության հավաքական), հարձակվող Մեխակ Ապրեսյանին (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հավաքական), խաղացող Լեռնիկ Երանոսյանին (ՀՀ ՊՆ): Այս մրցաշարն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և մասնակցեց 16 գերատեսչության հավաքական:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply