Կապան-Ագարակ ճանապարհին ավտոբուս է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2010 13:56

Հուլիսի 2-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում գտնվող Կենտրոնական գերեզմանատանը հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:

Ժամը 12.11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.24-ին, մարվել` ժամը 12.37-ին:

Ամբողջությամբ այրվել է Է. Մկրտչյանին պատկանող “ԳԱԶել” մակնիշի Տ 0434 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դարակերտ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել Մասիսից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.08-ին, մարվել` ժամը 16.32-ին:

Այրվել են Ծատուրյանին պատկանող հավաբնի տանիքը եւ հարակից խոտածածկ տարածքը, համապատասխանաբար` 30 եւ 60 քմ. մակերեսներով:

Նույն օրը, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի կենտրոնական մասում:

Ժամը 19.48-ին դեպքի վայր է մեկնել Բաղրամյանից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58-ին, մարվել` ժամը 20.15-ին:

Էլեկտրական լարերի կարճ միացման հետեւանքով մասամբ այրվել է բարձր լարման (10 կ/Վտ) էլեկտրական սյուն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ.ցանցի աշխատակիցները:

Հուլիսի 3-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արագածի 6 հասցեում գտնվող “Լյուքս” հյուրանոցային համալիրի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւանի` 1-02, 1-03, 1-04 ծառայությունների եւ էլցանցի հերթապահները:

Ժամը 09.51-ին հայտարարվել է “հրդեհի ԲԻՍ-1” կանչ. դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ս. Հովհաննիսյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.20-ին, մարվել` ժամը 10.36-ին:

Այրվել են համալիրի տանիքը եւ խոհանոցը, համապատասխանաբար` 600 եւ 20 քմ. մակերեսներով:

Նույն օրը Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ին հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 38 տան բակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել` ժամը 19.30-ին:

Այրվել է Ա. Բաբախանյանին պատկանող տան բակում պահեստավորված 3 տոննա անասնակերը:

Նույն օրը Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.27-ին հրդեհ է բռնկվել Խանջյան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` ժամը 22.45-ին:

Այրվել է Ռ. Մինասյանին պատկանող տան բակում պահեստավորված 350 հակ անասնակերը:

Նույն օրը, Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.50-ին հրդեհ է բռնկվել Կապան-Ագարակ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրով ընթացող ավտոբուսում:

Ժամը 16.51-ին դեպքի վայր է մեկնել Կապանից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել` ժամը 17.50-ին:

Ամբողջությամբ այրվել է Ս. Ղազարյանին պատկանող “ՊԱԶ-672” մակնիշի 991 ՍԼ 51 պետհամարանիշի ավտոբուսը:

Տուժածներ չկան:

Հուլիսի 5-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ֆանարջյան փողոցին հարակից գերեզմանատան մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.38-ին, մարվել` ժամը 16.13-ին:

Այրվել են 2000 քմ. խոտածածկ տարածք եւ վագոն տնակ` 2 քմ. մակերեսով:

Նույն օրը, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ նրբանցքում:

Դեպքի վայր է մեկնել Երեւանից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.51-ին, մարվել` ժամը 16.55-ին:

Այրվել են Օ. Զոլյանին  պատկանող անասնագոմի տանիքը` 50 քմ. եւ խոտածածկ տարածք` 2000 քմ. մակերեսներով:

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply