Սևանում 3 մարդ է խեղդվել, 1 մարդ էլ փրկվել է ջրահեղձումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2010 13:50

Հուլիսի 3-ին  ժամը 18.30-ին Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից Սեւանի «Մալիբու» լողափում, լողանշանի հարեւանությամբ, ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ազիզյանը:

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածը տեղափոխվել  է Սեւան քաղաքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Նույն օրը, ժամը 20.20-ին Սեւան քաղաքի ոստիկանության բաժնից ստացված տեղեկության համաձայն` «Մալիբու» լողափում քաղաքացի է խեղդվել:

Ժամը 20.25-ից մինչեւ ժամը 20.40-ը հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Սարգսյանի դին:

Հուլիսի 5-ին, ժամը 19.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Շորժա գյուղին հարակից լողափում, կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է օգնություն:

Ժամը 19.58-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Ժամը 21.09-ին ջրափրկարարների կողմից լճից դուրս է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Ալիկ Խաչատրյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Նույն օրը, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի «Իշխան» լողափում կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:

Ժամը 20.35-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Մինչ ջրափրկարարների` կանչի վայր հասնելը, քաղաքացիների կողմից լճից դուրս է բերվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Իգոր Աբրահամյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply