Մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել, վարորդը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2010 13:45

Հուլիսի 3-ին  ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարավային հատվածում գտնվող “Անահիտ” հանգստյան տան մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 16.25-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Սավթանյանին պատկանող “ԱԶ-24” մակնիշի 18 ՕՏ 144 պետհամարանիշի ավտոմեքենան սահելով դուրս է եկել անտառամիջյան ճանապարհից եւ բախվել ծառին:

Ժամը 17.03-ին փրկարարների միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել երթեւեկելի հատված:

Տուժածներ չկան:

Նույն օրը, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում` Արզնի գյուղ տանող կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, եւ անհրաժեշտ է օգնություն:

Ժամը 22.32-ին դեպքի վայր է մեկնել Աբովյանից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, “Մերսեդես Ս-320” մակնիշի 20 ՕՍ 626 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով վարորդը` Երեւանի Ֆրունզեի 163 հասցեի բնակիչ, 28-ամյա Արծրուն Պողոսյանը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աբովյանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply