Հրազդանի 31-ամյա բնակիչը խեղդվել է լճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2010 13:36

Հուլիսի 3-ին, ժամը 13.28-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի մերձակայքում գտնվող «Ծովինար» ռեստորանին հարակից լճակը տղամարդ է ընկել:

Ժամը 13.30-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության ջրափրկարար-ջրասուզակների օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ լճակն է ընկել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 76/3 հասցեի բնակիչ,  31-ամյա Ռուսլան Միքայելյանը:

Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հուլիսի 5-ին, ժամը  09.33-ին «Ծովինար» ռեստորանին հարակից լճակում հայտնաբերվել է Ռ. Միքայելյանի դին:

Դին դուրս է բերվել լճակից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Դիտվել է 2199 անգամ:
Print Friendly

Leave a Reply